«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

13 հուն 2020 13:25

Պեկինի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

Պեկինի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել՝ 4 ախտանիշ և 45 անախտանիշ վարակակիրներով: Այդ մասին հայտնել է Պեկինի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պան Սինյոն:


«Կորոնավիրուսային նուկլեինաթթուների թեստեր արդեն ավել են շուկայի 1940 աշխատողների շրջանում, թեստը դրական է եղել 45-ի մոտ, բայց նրանք չեն ունեցել ախտանիշներ»,- ասել է նա:
Իսկ այն 4 վարակակիրները, որոնք նաև ախտանիշներ են ունեցել, այս կամ այն կերպ կապ են ունեցել այդ շուկայի հետ, մի մասը մշտական հաճախորդ է եղել, մի մասը՝ աշխատակից:
Պեկինի արևմուտքում գտնվող Հայիդյան շրջանի շուկայում ևս հայտնաբերվել է մեկ ասիմպտոմ վարակակիր, որը հաստատված վարակվածներից մեկի կոնտակտավորներից է եղել:


Նրանք բոլորը մեկուսացվել են՝ հետագա բժշկական հսկողության համար: Նրանցից բացի, մեկուսավել է ևս 139 մարդ, ովքեր սերտ շփում են ունեցել վարակակիրների հետ:


Բացի այդ, լայնածավալ ստուգում է իրականացվել քաղաքի մեծ սուպերմարկետներում և գյուղատնտեսական շուկաներում, ընդհանուր առմամբ կատարվել է 5424 նմուշառում մսից, ծովամթերքից, տարբեր պարենային ապրանքներից և տարբեր իրերից, ներառյալ՝ աղբարկղեր, սեղաններ, դռների բռնակներ, լվացարաններ: Արդյունքում՝ Սինֆադի շուկայում շրջակա միջավայրից վերցված 40 նմուշ տվել է դրական արդյունք, մնացածը՝ բացասական:


Հարավային Ֆենթայ շրջանում ռազմական դրություն են հայտարարել: Այդ մասին ասված է շրջանի կուսակցական հանձնաժողովի առաջնորդ Չու Ցզյունվեյի հայտարարության մեջ։


«Ֆենթայ շրջանում ռազմական դրություն է հայտարարվել, ստեղծվել է օպերատիվ շտաբ: Անհրաժեշտ է ուժեղացնել վերհսկողությունը, կարգավորել վարակի կանխարգելման և հիվանդների բուժման ընթացքը: Շուկայի մոտակայքում գտնվող արդեն վերաբացված 3 տարրական դպրոցի և մանկապարտեզի աշխատանքը պետք է նորից կասեցնել, իսկ ուսումնական գործընթացին դեռևս չվերադարձած հիմնարկությունները պետք է հետաձգեն դասերի վերսկսումը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր