Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

14 հուն 2020 13:26

ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ է գնում հարցաքննության

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ անց կժամանի ԱԱԾ, նրան կանչել են հարցաքննության:
Այս պահին ԱԱԾ–ի մոտ մեծ թվով ոստիկաններ կան։
Այսօրվա այս պահը սարքած է քաղաքական է, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ են անում, ուզում են վախեցնել, բայց ես այսօր ձեզ ասում եմ անբորայականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Այս մասին իր առանձնատան մոտ, խուզարկությունից հետո հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:


«Ամենակարևորը իմացեք՝ ինչ ուզում է մարդու գլխին սարքեն թե չսարքեն, պատրաստ եմ ամեն ինչի, այդ խաչը եղել է հնուց, 2015 թվականից: Այն ժամանակ էլ ամեն ինչ առաջարկել են չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են չեմ համաձայնել: Ես ոչ մի բանի կարիք չունեմ: Ամենակարևորը՝ ով ինչ խոսք տվել է, ինչ պարտավորություն վերցրել է իր վրա պետք է կատարի»,- ասաց նա:


Ծառուկյանն ընդգծեց՝ երկու տարի ամեն ինչ ձախողված է: «Ասել եմ՝ մարդիկ իրենց տեղերում չեն, անփորձ են և այսօր ամեն ինչ ձախողված է, այսօր ամեն օր ի վնաս է ժողովրդին, պետությանը. արտաքին, ներքին քաղաքականություն, սոցիալական տնտնեսական, առողջապահական համակարգը, ամեն ինչ ձախողված է: Համաճարակը դեկտեմբերից տարածվում է: Դեռևս մարտին եմ ասել, որ բավարար աշխատանք չի տարվում: Ժողովրդի մեծամասնութունը վարակված է, պետք է լուրջ աշխատանք տարվի, թեստավորեն բոլորին, բայց ոչ թեստ ունեն, ոչ էլ քայլ են կատարում, դա անգործության նշան է: Այո, քաղաքական ճնշում է, որ ձենները կտրեն, բայց մինչև վերջ գնալու եմ»,- հայտրարեց նա:


Նա հավելեց, որ հիմա մարզերի ԲՀԿ կառույցների պատասխանատուներին բոլորին տանում են, ինչպես 2015 թվականին էր, բայց բոլորն էլ պատրաստ են: Նա ևս մեկ անգամ նշեց, որ երկիրը ծանր վիճակում է, ընդգծեց, որ 3 ամիս հետո սով է լինելու, մարդիկ հացի փող չեն կարողանում աշխատել, բայց գույքահարկ են հավաքելու, դրսից ուղարկված փողերից են տոկոսներ պահելու: «Ես ասում եմ՝ անօրինական սարքած նստցնում են, թող անեն, բայց ով անօրինական սարքածին աջակցում է թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան է տալու ժողովրդի, պետության, իմ առաջ»,- հավելեց նա և նշեց, որ գնում է հարցաքննության:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր