Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

16 հուն 2020 10:30

Արթուր Դավթյանը ներկայացնում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունները (ուղիղ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս պահին ԱԺ-ում ներկայացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ իր միջնորդությունները:


Նա, մասնավորապես, նշեց. «Պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի ասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրգործի  նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց 2019-ի ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի , շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք, փաստաթղթերի անխոչնդոտ ստացման գործընթացը, գրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձեւակերպումը եւ անարգել տրամադրումը»,-նշեց դատախազը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր