Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

16 հուն 2020 12:27

Դուք անհարմար չե՞ք զգում,ինչո՞ւ 2018-ին փոխվարչապետի նամակով հետ կանչեցիք Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

Պարոն Դավթյան, ես հույս ունեմ՝ հարգում եք Ձեր ուսադիրները: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:


Նա հիշեցրեց, որ 2018-ի մայիսին Դավթյանը ԱԺ միջնորդություն ներկայացրեց նախկին ընդդիմադիր գործընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և հետագա գործընթացներում ներգրավվելու համար։ «Հետո, ի պատասխան պետաիրավական հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու հետ վերցրեցիք Ձեր միջնորդույթունը, Դուք ասացիք՝ինձ նամակով դիմեց ՀՀ փոխվարչապետը և խնդրեց հետ վերցնել միջնորդությունը ԱԺ-ից, դրանից հետո ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին և խնդրել եմ օրակարգից հանել այդ հարցը»,- հիշեցրեց Զոհրաբյանը:


«Ինչո՞ւ եմ հարցնում՝ հարգում եք Ձեր ուսադիրները, երբ միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին զրկելու անձենռմխելիությունից, պնդո՞ւմ եք, որ այն չի եղել քաղաքական պատվեր: Ես վստահ եմ, որ եղել է քաղաքական պաատվեր, այլապես ով էլ ձեզ նամակ գրեր, եթե դուք վստահ լինեիք, որ տեղի է ունեցել հանցագործություն, Դուք փոխվարչապետի նամակով պիտի հետ չկանչեիք»,- շարունակեց Զոհրաբյանը:


Պատգամավորը հետաքրրքվեց՝ ինչո՞ւ նա այն ժամանակ հետ կանչեց միջնորդությունը, ո՞վ է փոխվարչապետը, որ նրան գրավոր նամակով դիմի: «Պնդո՞ւմ եք , որ իրավիճակի փոփոխությամբ օրվա իշխանությունը չզանգեց սուպերով և չասեց՝ գնա միջնորդությունդ հետ վերցրու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Ի պատասխան՝ Դավթյանն արձագանքեց. «Դուք վկայակոչում եք իմ խոսքերը, որոնք հրապարակային են, հետևաբար այդտեղ պնդելու, հաստատելու ոչ մի բան չկա, ինչ արել եմ հրապարակային եմ արել: Խնդրում եմ ասեք՝ այսօրվա քննության առարկայի հետ դա ի՞նչ կապ ունի ու ես ձեզ կպատասխանեմ»:


«Ի՞նչ կապ ունի, ես վստահ եմ, որ վաղը, իսկ այդ վաղը շատ հեռու չէ, Դուք այսպիսի անհարմար վիճակում եք հայտնվելու ու կապ չունի ես կլինեմ պատգավոր, թե չեմ լինի, այս դահլիճում նստած որևէ պատգամավոր Ձեզ հարցնելու է՝ Դուք պնդո՞ւմ եք, որ այն, ինչ այսօր անում եք, իրավական գործընթաց է և ոչ քաղաքական հաշվեհարդար: Դուք անհարմար չե՞ք զգում»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:


Դավթյանն էլ ասաց, թե իր պաշտոնեական գործունեության համար անհարմար զգալու պատճառ չունի: «Այսօրվա առումով էլ չեմ ունենա, ես այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնեական պարտականությունը, իսկ իմ պաշտոնեական պարտկանությունը շատ հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ՝ անկախ բոլոր չափանիշներից, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Ես այս դահլիճում կոռեկտության սահմանը չեմ անցել, այսօր էլ չեմ անցնի, տիկին Զոհրաբյան, Ձեզ բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհրամար վիճակի մեջ են դնում, տիկին Զոհրաբյան ջան»,- հայտարարեց Դավթյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր