Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 հուն 2020 14:10

Ինչո՞վ է հայտնի Ծառուկյանի կալանքի գործով դատավորը.Փաշինյանի հարցաքննություն,Զատիկյանի գործ...

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը, որին մակագրվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, շուրջ 10 տարի է, ինչ զբաղեցնում է դատավորի պաշտոնը։ 2011-2014թթ. նա աշխատել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ապա՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2017–ից տեղափոխվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Նա նախքան դատավոր նշանակվելը աշխատել է քննիչ, ապա նաեւ՝ դատախազ։


Ռոբերտ Պապոյանը հանրությանը հայտի է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի  որդու սպանության երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի գործով։ Պապոյանի՝ 2017թ. հունիսի 27–ի դատավճռով  Խաչատրյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Պապոյանն է քննում  նաեւ 2017 թվականին «Ելք» դաշինքի անդամների եւ հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ) միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը, որի շրջանակներում 2019թ. ապրիլին դատարանում հարցաքննվել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել  «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո այն ժամանակ դեռեւս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել է այն մասին, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել: Ի դեպ՝ Պապոյանն առաջին դատավորն է, ով վկայի կարգավիճակով դատարան հարցաքննության էր հրավիրել երկրի ղեկավարին։


Ռոբերտ Պապոյանը հայտնի է նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով, որով նա մասնակի բողոքարկել էր կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը եւ արձանագրել, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշմամբ խախտվել է նրա իրավունքը։


Պապոյանը նաեւ մի քանի անգամ երկարաձգել է ՊԵԿ նախկին նախագահ  Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը, իսկ մեկ անգամ էլ՝ որոշում  կայացրել նրան ազատ արձակելու վերաբերյալ, որը սակայն հետագայում Վերաքննիչ ատյանում բեկանվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր