Տեսանյութ.Սա չի նշանակում դրսից տղա բերել.Ինձ զանգահարել են եվրոպական բավականին հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ

«Պատկերացնո՞ւմ եք, դրա միջազգային արձագանքը եւ ով է լինելու դրա քաղաքական եւ հիմնական պատասխանատուն»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ եք կարծում ի՞նչ որոշում է կայացրել դատարանը, կապված դատավորին ներկայացրած ինքնաբացարկի հետ, Զոհրաբյանը պատասխանեց. « Ես դատարանի փոխարեն չեմ կարող գնահատական հնչեցնել։ Մեր քայլերը հստակ ծրագրված են, բոլոր հնարավոր զարգացումների դեպքում, մենք ունենք մեր մարտավարական քայլերը, որը բնականաբար ես այս պահին չեմ հրապարակի»։
Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ իր հանդեպ սկսված գործընթացներին եւ դրանց վերաբերյալ միջազգային գործընկերների արձագանքին, ինչպես նաեւ ՌԴ–ի դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ հնչած մեկնաբանություններին, թե «դրսից տղա են բերել». «Ինձ զանգահարել են եվրոպական բավականին հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, իրենք առաջիկայում հանդես կգան հրապարակումներով եւ բնականաբար իրենք հետեւելու են, թե ԲՀԿ–ի, թե անձնապես իմ հանդեպ սկսված քաղաքական գործընթացներին։ Ես սա չեմ համարում դրսից տղա բերել, եթե այդպիսի բան լիներ, ապա ես ինքս խնդրել եմ բազմաթիվ եվրոպացի իմ գործընկերների, փոխնախագահների մակարդակով ընդհուպ, ովքեր ցանկանում էին այս օրերին հրապարակումներով հանդես գալ, խնդրել եմ այս պահին ձեռնպահ մնալ։ Կարծում եմ իշխանությունը պետք է պատերազմ հայտարարի ոչ թե նրանց, որոնք իսկապես մտահոգություն են հայտնում երկրի համար, ՀՀ քաղաքացիների համար, նրանց հանդեպ ոչ թե պետք սկսվեր նման ռեպրեսիաներ, այլ պետք է պայքարել կորոնավիրուսի եւ տնտեսական խայտառակ իրավիճակի դեմ»։