Վրաստանը հրաշալի արձագանքեց համավարակին.ողջ Կովկասում վարակման նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը. Շեյն Ռոզենտալ

«ADB»-ի ներկայացուցիչն Ասիայի զարգացման բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված բլոգում ընդգծում է, որ համավարակի դեմ երկրի արձագանքը եղել է հատկանշական լավը և Վրաստանը ողջ Կովկասում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ունի վարակման նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը:
«Տարածաշրջանային խոշոր և միջազգային տուրիստական կենտրոնի դերում Վրաստանը դարձել է առանձնապես խոցելի նոր կորոնավիրուսի դեմ, սակայն չնայած դրան, երկիրը հրաշալի է արձագանքել համավարակին և ողջ Կովկասում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ունի վարակման նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը: Վրաստանում առաջին դեպքերի բացահայտումից անմիջապես հետո ճանապարհորդների համար սահմանվեց բժշկական ստուգում, ինչպես նաև՝ տեղաշարժի սահմանափակում: Ազգային բանկն արագ մեղմացրեց կանոնակարգերը և արդյունավետ կերպով կայունացրեց փոխարժեքը»,- գրում է Շեյն Ռոզենտալը:
«ADB»-ի ներկայացուցիչը նաև գրում է, որ Վրաստանի նկատմամբ վստահությունը պայմանավորված է միջազգային գործընկերների կողմից ֆինանսական օգնության փաթեթների արագ մշակմամբ: