Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ          Երկրաշարժ է գրանցվել Կարս քաղաքից ոչ հեռու, զգացվել է նաև Շիրակի մարզում       Մայիս ամսվա աստղագուշակ կենդանակերպի նշանների համար    

20 հուն 2020 10:36

Փաշինյանի հրաժարականը պահանջող կոալիցիան վտանգի տակ է. Ինչու է ԲՀԿ-ն ձգում բանակցությունների ընթացքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Հայրենիքի» և «Մեկ Հայաստանի» կոալիցիան վտանգի տակ է:


Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն չնայած ի սկզբանե պարտավորվել է միանալ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հռչակագրին, սակայն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործից հետո ԲՀԿ-ն ուզում է, որ ձևակերպումները ավելի մեղմ լինեն, և խոսքը վերաբերի ոչ թե վարչապետի պաշտոնանկությանը, այլ կառավարության հրաժարականին:


ԲՀԿ-ն ձգում է բանակցությունների ընթացքը, մինչև պարզ կդառնա, թե դատարանը ինչ որոշում է կայացնում: Եթե Ծառուկյանը մնա ազատության մեջ, դեռևս չստեղծված կոալիցիան ընդհանրապես կփլուզվի»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր