Անապատային մորեխների զանգվածային հարձակումներ Հնդկաստանում

Երկիրը միաժամանակ պայքարում է երկու «համաճարակի» դեմ՝ կորոնավիրուսի և 30 տարվա ընթացքում մորեխների ամենամեծ «հարձակման», գրում է աղբյուրը։
Փորձագետները մտավախություն ունեն, որ վնասատուները, որոնք ցանքատարածությունները դատարկում են ապրիլի վերջից, կարող են դատարկել երկրի պարենային պաշարների զգալի մասը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մորեխների կանխատեսման ավագ աշխատակից Քիթ Քրեսմանը հայտնել է, որ դեռևս դժվար է կանխատեսել, «թե որքան ուժեղ կլինի վնասատուների հասցրած վնասը»։