«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

20 հուն 2020 15:30

Էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է

Իշխանություններին չի անհանգստացնում, որ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխարինեց 2 մլրդ դրամ գրավով եւ նա արդեն ազատ է արձակվել:


«Ոչ չի անհանգստացնում, ինչի՞ պետք է անհանգստացնի: Անհանգստացնում է մարդկանց զայրույթը եւ այն ընկալում, որ ինչ-որ մեկին բռնել եք, բաց եք թողնում»,- ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:


«Մենք դատարանի վճիռների մասին իմանում ենք բոլորի հետ միասին, երբ դրանք հրապարակային են դառնում: Մենք ոչ մեկին չենք բռնում եւ բաց չենք թսղնում: Դա քաղաքական որոշում չի եղել եւ չէր կարող լինել: Իրավական պրոցեսը շարունակվում է, էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է»,-ասաց նա՝ հավելելով. «Քաղաքական պատվերի մասին յուրաքանչյուր խոսք տապալման ենթակա է, որովհետեւ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին հիմա պետք է բաց չթողնեին»:


Դիտարկմանը, որ հանրության մեջ կա դժգոհություն, որ խոստացված վեթինգը, բարեփոխումները այդպես էլ չարվեցին, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Վեթինգը ոչ միայն իր մեջ պարունակում է այն, ինչ ուղիղ իմաստով խոսվում է, այլեւ տարբեր գործընթացներ, որը տեղի է ունենում, բազմաթիվ դատավորներ, բազմաթիվ փոփոխություններ տեղի են ունենում: Ուղղակի քանի որ լրատվական դաշտը միտումնավոր կամ ոչ միտումնավոր դրան վրա ուշադրություն չի դարձնում, որեւէ բացասական բան ստեղծելու եւ շրջանառության մեջ դնելու փնտրտուքի մեջ է հաճախ դա հայտնի չի դառնում: Բոլոր հարցերը՝ լինի վեթինգը, լինի ստեղծված իրավիճակը, քայլ առ քայլ լուծվում են եւ լուծվելու են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր