Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

25 հուն 2020 15:14

Տեսանյութ.Ինձ քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում.3 ամիս անց Ծառուկյանին կասեք՝ բա սով էր սկսվում, ո՞ւր է խոստացված սովը

Ինձ քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, կոնսոլիդացվում են եւ արդյոք դա կարող է իշխանափոխության ռեալ վտանգ ստեղծել իշխանության համար:


«Ձեր նշած բոլոր ուժերը քաղաքական դիակ են այսօր: Միակ մտահոգությունս այն է,  որն ինձ մոտ բարոյական մտահոգություն է, իրենց մոտ ռեալ մտահոգություն պետք է լինի, դա ժողովրդի զայրույթն է, որը չի կարող այլեւս հանդուրժել, որ իրեն գժի տեղ դնեն:


Այսինքն նույն մարդիկ դեմքները փոխած գալիս են, ասում են՝ վայ, մենք հիմա կոնսոլիդացել ենք: Նաեւ անհանգստացնում է մեկ այլ բանով, որ ընդդիմադիր դաշտն իրենք լցնում են իրենցով փողի հաշվին եւ չեն թողնում, որ նորմալ ընդդիմադիր ուժեր, որոնք անցյալի հետ ոչ մի կապ չեն ունեցել ուղղակի կամ միջնորդավորված, կայանան: Իրենք վնասում են ավելի շատ ընդդիմադիր դաշտին՝ թույլ չտալով այդ դաշտի կայացումը»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ երեք ամսից սով է լինելու, իսկ իշխանությունը սոցիալական խնդիրները թողած պայքար է սկսել ԲՀԿ-ի դեմ՝  նա ասաց՝ կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բան սխալ են զեկուցում, իսկ ինքն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է։
«Միգուցե իրեն երդումներով նամակներ գրող մարդկանց մոտ կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատելով, միգուցե իրենց մոտ կարող է սով սկսվել, բայց ՀՀ-ում սով չի եղել եւ չի լինելու:
Շատ շուտով այն քաղաքական դիսկուրսը, որը կառուցված է միայն կորոնավիրուսի վրա, որը ես համարում եմ անընդունելի եւ համենայնդեպս, շատ սխալ աշխատելաոճ, կարծում եմ՝ շատ շուտով կավարտվի: Խնդրում եմ՝ եկեք հիշենք եւ 3 ամիս անց այդ հարցը կտաք պարոն Ծառուկյանին, կասեք՝ բա սով էր սկսվում, բա ո՞ւր է խոստացված սովը»,-ասաց նա:







Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր