Կառավարության նոր նախագիծը. հնարավո՞ր է արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու կարիք չլինի          Պետք է զգույշ լինել,Ադրբեջանն արտասահմանում անցել է ավելի լկտի ահաբեկչական գործունեության       Տեսանյութ.«Խնդրում եմ, չկրակեք».ինչպես է աֆրոամերիկացին՝Ֆլոյդը արտասվում ՝ խնդրելով չկրակել իր վրա    

27 հուն 2020 12:55

Հայաստանում կա և լինելու է մեկ պետական լեզու՝ հայերենը և վերջ... «Սասնա ծռեր»-ի կտրուկ պատասխանը՝ ՌԴ դեսպանատանը

«Հայաստանում կա և լինելու է մեկ պետական լեզու՝ հայերենը»,-նման հայտարարություն է տարածել Սասնա Ծռեր համահայկական շարժման քարտուղարությունը՝ արձագանքելով Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած մեկնաբանությանը։


Շարժումը համարում է, որ նման մեկնաբանությունը Հայաստանի ներքին գործերին միջամտություն է։


«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունում իր դեսպանության միջոցով հերթական անգամ բացահայտ կերպով միջամտում է մեր ներքին գործերին։


Դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ֊ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելու առթիվ, ըստ որի, մասնավորապես, ռուսաստանյան հեռուստաալիքների ծրագրերը ՀՀ֊ում այսուհետև կարող են հեռարձակվել, եթե ներկայացվում են թարգմանաբար կամ ուղեկցվում են հայերեն տիտրերով։


ՌԴ դեսպանությունն իր փաստացի անհամաձայնությունն է հայտնում օրինագծին և առաջարկում է ռուսերենը ՀՀ֊ում դարձնել պաշտոնական լեզու։ Հակառակ պարագայում նա իր հայտարարության տողատակերում սպառնում է ոչ միայն չլուծել Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացի վարորդների վկայականների ճանաչման հարցը և շահարկումների միջոցով ՀՀ դեմ տրամադրել ռուսաստանյան հաղորդումներ դիտող հայաստանցիներին, այլև էապես վերանայել երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների համալիրի մաս կազմող տեղեկատվական քաղաքականությունը։ Այս վերջինը նշանակում է, որ չհնազանդվելու դեպքում Ռուսաստանը սպառնում է քարոզչական պատերազմ վարել մեր դեմ։


Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության և մեր ազգային ինքնության առանցքը կազմող հայոց լեզվի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության անհարգալից ու ծավալապաշտական քաղաքականությունը։


Ռուսաստանը ստիպված է հաշտվել, որ ռուսերենը մեզ համար եղել է և մնալու է որպես օտար լեզու, իսկ մեր պատմության որոշակի փուլում Ռուսաստանի և ռուսերենի երբեմնի դերն ու նշանակությունն անդառնալի կերպով նվազում են»,-ասված է հայտարարության մեջ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր