Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

27 հուն 2020 13:14

Սովի աննախադեպ ցուցանիշ աշխարհով մեկ. ՄԱԿ-ն ահազանգում է

ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրի ներկայացրած վերջին զեկույցի համաձայն Սիրիայի բնակիչները կանգնած են աննախադեպ սովի ճգնաժամի առջև: Միլիոնավոր մարդիկ ավելի են ընկղմվում չքավորության մեջ, այն աստիճանի, որին չեն հասել նույնիսկ վերջին ինը տարիներին շարունակվող ռազմական կոնֆլիկտի ժամանակահատվածում:


«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ ՄԱԿ-ի հաշվարկով ավելի քան 9.3 մլն մարդ Սիրիայում այժմ սննդի խնդիր ունի, որոնցից 1.4 մլն ավելացել են վերջին վեց ամիսների ընթացքում: Ռազմական կոնֆլիկտի, համաշխարհային տնտեսության անկայունության, Լիբանանի տնտեսության անկման, որը անմիջականորեն ազդում է Սիրիայի վրա և COVID-19-ի հետ առնչվող սահմանափակումների հետևանքով` Սիրիայում մի քանի ամիսների ընթացքում սննդի գինը բարձրացել է 200%-ով:


Մինչև տարվա վերջ Սիրիային սննդի օգնություն տրամադրելու համար ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրին անհապաղ 200 մլն դոլարի ֆինանասական օգնություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում այն ստիպված կլինի զգալիորեն կրճատել տրամադրվող օգնությունը և այն ստացող մարդկանց թիվը:


Սիրիան սակայն միակը չէ, որ գտնվում է անելանելի վիճակում: Որբաթ օրը հրապարակված UNICEF-ի զեկույցի համաձայն կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ծրագրերի կրճատման արդյունքում Եմենում քաղցի մատնված երեխաների թիվը կմեծանա: Զեկույցի համաձայն թերսնված երեխաների թիվը Եմենում մինչև տարեվերջ կարող է հասնել 2.4 միլիոնի, որը 20%-ով ավել է ներկայիս թվից:
«Մոտ 500 հազար երեխա ծայրահեղ աստիճանի թերսնված են, իսկ մինչև 5 տարեկան մոտ 2 մլն երեխա’ թերսնված»,- ասում է Եմենում UNICEF-ի ներկայացուցիչ Սառա Բեիսոլո Նյանտին:


Եմենի առողջապահական տկար համակարգը պատրաստ չէ կորոնավիրուսին դիմակայելու, հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից կառավարվող ռազմական կոալիցիայի և Իրանից աջակցություն ստացող Հոութի զինյալների միջև հինգ տարի ձգվող պատերազմի պայմաններում: Փակուղի մտած պատերազմի արդյունքում է ստեղծվել աշխարհի ամենախորը մարդասիրական ճգնաժամը: Ճգնաժամ, որն ավելի կխորանա օգնություն տրամադրող երկրների կողմից վերջին շրջանում ֆինանսավորման կրճատման արդյունքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր