Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան          Բաքուն բարդ վիճակում է հայտնվել .ժամանակն է եկել44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու.եթե Իրան- Իսրայել հակամարտությունը շարունակվի, ադրբեջանաթուրքական ալյանսն առիթը բաց չի թողնի       Սուտ է ասել, սուտ է ասում․մեզ պարտադրում են անլուծում տարբերակ, ասում են սա է՝ ուրիշ ելք չկա, բայց կա...    

29 հուն 2020 11:34

«Երևան սիթիներ»-ում բունտ է հասունանում

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատողների շրջանում բունտ է հասունանում։


Բանն այն է, որ կորոնավիրուսի համաճարակով և դրանից բխող հետևանքներով պայմանավորված՝ Սամվել Ալեքսանյանը լուծումներ է գտել, որոնք աշխատողների սրտով չեն։


Աշխատակիցների խոսքով՝ վերջին շրջանում իրենց վերադասները ստիպում են իրենց բացակայել աշխատանքից և ամսվա մեջ միայն մի քանի օր են կանչում աշխատանքի՝ պատճառաբանելով, որ առևտուրը քիչ է, մի քանի աշխատողով հնարավոր կլինի ապահովել սպասարկումը:


«Ոչ մեր ցանկությամբ մեզ ստիպում են բացակայել աշխատանքից։ Ասում են՝ առևտուրը շատ քիչ է, բայց դա այդպես չէ։ Առևտուրը ոչ էլ քիչ է։ Այն աստիճան չէ, որ բաժնի աշխատողը ամսվա կեսը բացակայի։ Ընդ որում, սա համատարած երևույթ է, ամբողջ ցանցով։ Բոլորին ստիպում են բացակայել, որ աշխատավարձը քիչ տան։ Իրենց պարտադրանքով աշխատողը շաբաթվա մեջ կարող է ունենալ մինչև երկու-երեք բացակա։ Նույնիսկ մի քանի բաժինների գիշերային աշխատողներին չեն կանչում։ Մեկ աշխատողի ստիպում են, բացի իր բաժնից, աշխատել երեք-չորս բաժնում ամբողջ գիշերվա ընթացքում։ Խոսակցություններ կան, որ ուզում են այնպես սարքել, որ առավոտյան լինի միայն բաժնի պատասխանատուն, իսկ երեկոյան՝ միայն մեկ աշխատող։ Մինչդեռ միայն մեր բաժնում, օրինակ, կա երեք աշխատող։ Ստացվում է՝ եթե մենք աշխատանքի գանք հերթով՝ երեք օրը մեկ, ապա ամսվա մեջ աշխատելու ենք ընդամենը 10 օր և ստանալու ենք ընդամենը 30 հազար դրամ, որը ոչ մեկիս ձեռնտու չէ։ Կոնկրետ ես ընտանիք եմ պահում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց աշխատողներից մեկը, որի անունը հասկանալի պատճառով չենք հրապարակում։


Նա ասաց, որ իրենց թույլ չեն տալիս նաև ազատման դիմումներ գրել. «Մենեջերին, բաժնի պատասխանատուին ասել են, որ էնպես պետք ա անեն, որ աշխատողները դիմում չգրեն գնան, բայց ես ինչի պետք ա մնամ ու ամբողջ ամիս ստանամ 30 հազար դրամ, երբ մի ամբողջ ընտանիքի հոգս եմ հոգում, ունեմ վարկեր ու այլ ծախսեր։ 30 հազարով հնարավոր չի անգամ ամսվա կոմունալները վճարել։ Մինչդեռ մինչ այս մենք ստանում էինք 90 հազար դրամ, շաբաթը մեկ հանգստյան օր, որը ևս վճարվում էր, ու տարին երկու անգամ արձակուրդ։ Իսկ հիմա իրենք մեզ ստիպում են, որ մենք մշտապես բացակայենք աշխատանքից»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սուպերմարկետների ցանցում բոլոր աշխատողները գրանցված են, ու իր համար հասկանալի չէ՝ Աշխատանքային օրենսգիրքը թույլ տալի՞ս է գործատուին իրենց հետ նման կերպ վարվել:


«Հեղափոխությունից հետո Ալեքսանյանը մեզ բոլորիս գրանցեց, մենք գրանցված աշխատող ենք ու չենք ուզում աշխատանքից բացակայել ու չվճարվել դրա համար։ Եվ ի՞նչ է նշանակում մեկ հոգուն ստիպել, որ աշխատի մյուսների փոխարեն ու ստանա նույն աշխատավարձը։ Դա որտե՞ղ է գրված»,- ասաց մեր զրուցակից աշխատողը՝ հավելելով, որ այս նորամուծությունը արդեն իսկ հարուցել է ցանցի աշխատողների դժգոհությունրը:


«Մենք հո գերի չե՞նք։ Եթե ես իմանամ, որ իրենք որպես գործատու դրա իրավունքը ունեն, դիմումս կգրեմ, դուրս կգամ ու կգնամ ընենց տեղ, որ կաշխատեմ ամբողջ ամիս ու կստանամ ամբողջական աշխատավարձ։ Ես չեմ ուզում գերի մնամ մի տեղ, որտեղ ինձ ստիպում են աշխատել 10 օրը մեկ, ու ստանամ իմ աշխատավարձի կեսի կեսը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր