Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

29 հուն 2020 16:35

Վիրուսը սարքովի է, որպեսզի «դեմ առ դեմ հանեն» Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ կորոնավիրուսը մարդու ձեռքով է ստեղծվել, այս մասին պետության ղեկավարը հայտարարել է «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է interfax.ru-ն:

«Երկու ամիս առաջ ես հարցրել եմ, այն ժամանակ էի դեռ հասկացել։ Իսկ այս համավարակը մարդու ձեռքի գո՞րծն է։ Չգիտեմ։ Դուք մտածեք»,- նշել է Լուկաշենկոն։

Նախագահը ենթադրել է, որ վիրուսը ստեղծվել է, որպեսզի «դեմ առ դեմ հանեն» Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսությունները, իսկ դա կազմակերպվել է աշխարհը վերափոխելու համար։

Բելառուսում վարակակիրների թիվը հասել է 61 475-ի, հիվանդությունից այստեղ մահացել է 383, ապաքինվել՝ 45 027 մարդ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր