Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա          Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ       Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին    

29 հուն 2020 17:00

Հուլիսի 1-ից Ֆիզիկական անձի անվամբ ավտոմեքենան հաշվառվում է ըստ նրա հաշվառման վայրի․ բացառություն են զինվորականները

ՀՀ կառավարության 26.09.2019թ. N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 01.07.2020 թ.-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝

Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում՝ բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի:

Պետական գրանցման եւ պետական հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե ներկայացված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության վերոնշյալ որոշմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ անձը, որի անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում եւ (կամ) չի հատկացվել հանրային ծառայությունների համարանիշ կամ չի տրամադրվել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր