Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

01 հուլ 2020 10:36

Փաշինյանը լուրջ մտավախություններ է ունեցել, որ ժողովուրդը կլցվի փողոցները.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հունիսի 7-ի երեկոյան գրել էինք. «Պռոշյան փողոցում մեքենաների շարասյուն է հայտնվել, որը մուտք է գործել կառավարական ամառանոցի տարածք։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք»։


Օրեր անց տեղեկանում ենք կատարվածի մանրամասներից։


Հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի», պարզվում է, այնքան է զայրացրել վարչապետին, որ նա հենց այդ օրը հրահանգ է իջեցրել՝ «փակել Ծառուկյանի օդերը» և պետական մեքենան գործի դնել նրա դեմ՝ քրեական գործ հարուցվեց Ծառուկյանի և նրա մերձավորների նկատմամբ, մի շաբաթ անց ԱԱԾ-ն գնաց խուզարկության, ԱԺ-ն նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։


Բայց այդ որոշումները կայացնելիս Փաշինյանը լուրջ մտավախություններ է ունեցել, որ ժողովուրդը կլցվի փողոցները և կսրբի-կտանի ամեն ինչ։ Ու, բնականաբար, առաջինը կշարժվեն դեպի կառավարական առանձնատներ, ուստի ներսից ուժեղացրել է պաշտպանությունը, և բոլոր ռազմականացված կառույցներին հրահանգ է իջեցվել՝ կազմ ու պատրաստ լինել։


Բայց երբ Ծառուկյանի կալանքի քննության ժամանակ պարզվել է, որ հազիվ մի քանի հարյուր մարդ է հավաքվում՝ ի պաշտպանություն Ծառուկյանի, իսկական ցնծություն է տիրել իշխանական թիմում։ Տառացիորեն նշել են իրենց հաղթանակը և եզրակացրել, որ սրանից հետո իրենք ինչ էլ անեն, ժողովուրդը փողոց դուրս չի գա, և իշխանափոխության վտանգ չկա»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր