10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

03 հուլ 2020 11:34

Արցախում 50 հազարական դրամ՝ քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, սկսել է տրամադրել հիսուն հազարական դրամի չափով ֆինանսական օժանդակություն քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց։


Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաեւ նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների եւ, հետեւաբար, COVID-19- ի նկատմամբ: Դրամական օժանդակությունը նախատեսվում է օգնելու շահառուներին հոգալու բժշկական եւ հիգիենայի հրատապ կարիքները:


Ֆինանսական աջակցության հետ զուգահեռ, ԿԽՄԿ-ն սահմանել է նաեւ շուրջօրյա թեժ գիծ բնակչության վերոնշյալ խմբի համար եւ ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։


Փոստային ծառայությունների աշխատակիցներին, ովքեր իրականացնում են դրամի բաշխումը, նույնպես տրամադրվել է ալկոգել, ձեռնոց եւ դիմակներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր