Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

03 հուլ 2020 15:20

Տեսանյութ.Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ». վարչական վարույթ է հարուցվել. դիմակ չի կրել իր երեկոյան հեղինակային հաղորդման ժամանակ

Ոստիկանության ծառայողներն այցելել են «Արմնյուզ» հեռուստաընկերություն։ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, հասարական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ շատ բարեկիրթ ձևով ոստիկանության աշխատակիցները ներկայացել են ՀԸ և հայտնել, որ վարչական վարույթ պետք է հարուցեն։


«Լուրերի տաղավարում մեր հեռուստամեկնաբաններից մեկը՝ Աբրահամ Գասպարյանը, դիմակ չի կրել իր երեկոյան հեղինակային հաղորդման ժամանակ»,–ասաց Ֆարմանյանը, որն, ի դեպ, ուղիղ եթերի ժամանակ առանց դիմակի էր։
Նա նշեց, որ ոստիկաններին ասել են, որ որևէ հիմք ցույց տան, ըստ որի տաղավարում, որտեղ պահպանվում է սոցիալական հեռավորությունը, հաղորդավարը պետք է դիմակ կրի։ Իսկ ոստիկանները հղում են արել պարետի որոշումը գրասենյակում աշխատելու պայմանների մասին։
Ֆարմանյանը նշում է, որ ոստիկաններին ներկայացրել են ՀՌԱՀ–ի նախագահի բացատրությունը, որ տաղավարում կարելի է դիմակ չկրել, եթե սոցիալական հեռավորությունը պահպանվում է։ Նրա խոսքով` ոստիկանները չեն ասել, թե արդյո՞ք այլ հեռուստաընկերություններ նույնպես այցելել են նույն խնդրով։


Ֆարմանյանի խոսքով` նման միջադեպով գործ ունենք լրատվամիջոցների ազատության անընդունելի սահմանափակման նախերգանքի հետ։ Սա, ըստ Ֆարմանյանի, լրատվամիջոցների ազատությանն ուղղված ձեռնոց է։ Նա հայտնում է, որ, ի դեպ, ՀԸ այցելած ոստիկանության աշխատակիցներից մեկը Աբրահամ Գասպարյանի ուսանողներից է եղել։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր