Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

03 հուլ 2020 17:00

Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն

Դիմակները Գերմանիայի հասարակական տրանսպորտում պարտադիր են, բայց բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչպես պետք է դրանք դնել: Այժմ Բեռլինի տրանսպորտային օպերատորը՝ BVG, նպատակ ունի մարդկանց խրախուսել, որ դիմակները պատշաճ կերպով դնեն հասարակական տրանսպորտում: Այս մասին գրում է DW-ն։


«Հաշվի առնելով, որ այդքան շատ մարդիկ են կարծում, որ իրենց քթի տակ կարող են դնել դիմակները, մենք կոշտացնում ենք մեր դիրքորոշումը», - հայտարարել է ընկերությունը սոցիալական ցանցում տեղադրված վառ դեղին գովազդում:


Դիմակ դնելու պարտադիր պահանջը չկատարողները ենթարկվում են տուգանքների, բայց և այնպես, շարունակելով սխալ դնել այն։


BVG-ն ասում է, որ այս հարցում հույսը դրել է մարմնի հոտի ուժի վրա, որը կարող է հատկապես ուժեղ ու տհաճ լինել ամռանը՝ ստորգետնյա գնացքում, ինչն էլ կօգնի, որ մարդիկ ստիպված լինեն փակել քիթն ու բերանը։


Դրա համար կոչ քաղաքացիներին՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար մի օգտագործեք դեզոդորանտ։


Այս նորարարական մոտեցումը շատերին է դուր եկել ու շատ արագ տարածվել սոցիալական մեդիաներում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր