«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

04 հուլ 2020 10:17

10 մլն դրամի չափով «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի նախագահի այս տարվա ապրիլի 30-ի հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել է մոնիթորինգ: Արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:


Մեզ հայտնի դարձավ, որ իրականացվել է թվով 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միեւնույն առեւտրային հաշվիչների ցուցմունքների հետ:


Պարզվել է, որ ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են, քան մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առեւտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքները:


Արդյունքում ՀԾԿՀ-ն մտադիր է հուլիսի 8-ի նիստում ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով: Արդյոք ՀԷՑ-ը կբողոքարկի ՀԾԿՀ որոշումը՝ ցույց կտա ժամանակը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր