Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն, կա 9 վիրավnր          Տեսանյութ.Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին ու Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի       Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարություն են տարածել՝ պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին    

04 հուլ 2020 11:56

Ապտակ Հայաստանի ԱԳՆ-ին. Ռուսաստանն արտաքսում է «Ազատություն» ռ/կ թղթակից Ազա Բաբայանին

Հայաստանում նախօրեին բարձրացված հակառուսական հիստերիայից հետո այսօր մամուլը գրեց, որ ՌԴ-ն պատրաստվում է արտաքսել Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակից Ազա Բաբայանին:


Politik.am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են, որ Հայաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական անձնագիր է տվել ՌԴ շահերի դեմ գործող «Ազատության» թղթակցին։


Այսպիսիով՝ առաջիկայում հայ-ռուսական հուժկու դիվանագիտական սկանդալ է լինելու, որը կարող է ավարտվել ոչ միայն ՌԴ-ում Հայաստանի դեսպանի, այլև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականով, անգամ՝ Ռուսաստան նրանց մուտքի արգելքով:


Տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար փորձեցինք կապ հաստատել «Ազատություն» ռ/կ տնօրեն Հրայր Թամրազյանի հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ ԱԳՆ մամուլի խոսնակի հետ ևս չհաջողվեց կապ հաստատել։ Պատրաստ ենք ներկայացնել նաև նշված կողմերի տեսակետները։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր