Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտող Իրանի դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով       Տեսանյութ․Հնդկաստանում տեղացած անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ՝ կան զոհեր և անհետ կորածներ    

06 հուլ 2020 10:04

Չինաստանում հիմա էլ բուբոնային ժանտախտն է գլուխ բարձրացրել

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում բնկավող հովիվի մոտ բուբոնային ժանտախտ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բայան Նուր քաղաքի առողջապահության հանձնաժողովին:


«Տղամարդը նախքան հիվանդանալը եղել է բուբոնային ժանտախտի համաճարակաբանական օջախում: Այժմ հիվանդը մեկուսացված բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն»,- հայտնել են հանձնաժողովից:


Նրան բուբոնային ժանտախտի կասկածով հոսպիտալացրել էին նախօրեին: Դրանից հետո Բայան Նուր քաղաքի վարչական միավոր հանդիսացող Ուրադ Չժունցիում համաճարակաբանանական նախազգուշացման երրորդ աստիճան են հայտարարել:


Իշխանությունների խոսքով՝ քաղաքում հիվանդության տարածման վտանգ կա բնակչության շրջանում, խորհուրդ չի տրվում վայրի կենդանիների որս անել:  


Բացի այդ, նշվում է, որ երկու մարդ բուբոնային ժանտախտով հիվանդացել է Ալթայի Հանրապետության հետ սահմանային Մոնղոլիայի շրջանում:


Բուբոնային ժանտախտը տարածվում է արջամկների ցեղին պատկանող կաթնասունների միջոցով, որոնց տեղի բնակիչները, չնայած գործող արգելքին, օգտագործում են սննդակարգում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր