Տեսանյութ.Էս ի՞նչ եք անում վանդալներ, բարբարոսներ.ճանաչեցի՞ք Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներին. նրանք հիմա նախարարներ, պատգամավորներ          Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից       Կորոնավիրուսի երկրորդ ալիքը այս ձմեռ կարող է կրկնակի ուժեղ լինել    

07 հուլ 2020 12:54

Տեսանյութ.Վակցինաներն ընդհանրապես մարդ չեն սպանում, եթե ճիշտ են օգտագործվում, ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են

Պատվաստանյութերը գնահատվում են երեք չափորոշիչով՝ նախ, ինչքանով են նրանք առաջացնում հակամարմիններ ինչ դոզայով ներարկելու դեպքում, երկրորդ՝ արդյոք դա առաջացնում է մարդու վրա այլ հետեւանքներ, երրորդ՝ թե ինչքանով են նրանք իջեցնում վարակվածության տոկոսը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:


«Ուզում եմ ասել, որ պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ հայտնաբերված երբեւէ ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են, ավելի անվտանգ, քան ասենք սննդային թունավորումները, որոնք ավելի շատ մարդ են սպանում, քան վակցինաները, որոնք ընդհանրապես մարդ չեն սպանում, եթե ճիշտ են օգտագործվում»,-ասաց նախարարը:

Նա անդրադարձավ նաեւ որոշ շրջականների կասկածներին, թե հնարավոր պատվաստանյութը անվտանգ չի լինելու: Նախարարն ասաց. «Որոշ շրջանակների անմեղսունակ կասկածներին նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ, նրանց անմեղսունակությունը ժամանակն է ապացուցել: Նրանք դրա վրա շարունակում են կառուցել իրենց մարտավարությունը, փորձելով մարդկանց հույզերի վրա խաղալով մեծ հակապատվաստումային արշավ առաջացնել, ինչը անխուսափելիրեն ռիսկ է պարունակում մեր քաղաքացիների կյանքի ու առողջության համար: Մենք պետք է մեր ճշգրիտ, կրթական ինֆորմացիանով ճնշենք այդ արշավը»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր