Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 հուլ 2020 17:00

Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը

Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, թե պաշտոնական կայքում չի հրապարակվել քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգեւատրում է տրվել։


Նա, մասնավորապես, նշել է.


«Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր ՉԵՆ ԹԱՔՑՎԵԼ


Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը իր կարճատեւ, բայց հագեցած քաղաքական կարիերայի ընթացքում առնվազն մի բան լավ է յուրացրել՝ պարզ փաստերը ներկայացնել այնպես, որ հանրության որոշակի հատվածի մոտ «սենսացիոն բացահայտման» տպավորություն ստեղծվի: Առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա պրակտիկայից լիքը օրինակներ կարելի է բերել (հիշենք թեկուզ՝ «կամազգեյթ»-ի մեգապղպջակն ու «փո՛ղ են տվել, ժողովուրդ ջան, ոչ թե Կամազ»՝ այդպես էլ օդում կախված դատարկ պնդումը):


Այսօր էլ պարոն Խաժակյանը նման մի գրառում է արել «Թաքցվել են պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթերը» հնչեղ վերնագրի ներքո:


Հիշեցնելով նախորդ տարվա փետրվարի իմ մի գրառումը, որով հայտնում էի 2017 թվականին տրված 287(!) միլիոն դրամի պարգեւավճարները թաքցնելու մասին, Խաժակյանը «բացահայտում է», որ հուլիսին Yerevan.am պաշտոնական կայքում չի հրապարակվել պարգեւավճարներին վերաբերող 1(մեկ) կարգադրություն։


Մինչդեռ, ընդամենը օրեր առաջ իմ գործընկեր Հովսեփ Կուբատյանը հունիս ամսի կարգադրությունների մի խմբի չհրապարակվելու պատճառների մասին արդեն պարզաբանում տվել է հենց Դավիթ Խաժակյանին, այն է՝ քանի որ արձանագրային բաժնի աշխատակիցների զգալի մասը կորոնավիրուսի վարակի պատճառով բացակայում է, փաստաթղթերի մի ամբողջ տրցակ որոշակի ուշացմամբ է տեղադրվում կայքում (ոչ թե միայն մեկը կամ երկուսը, ինչպես փորձում է ներկայացնել Խաժակյանը): Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը եւ առավելեւս այն, որ պարգեւավճարներին վերաբերող քաղաքապետի ԲՈԼՈՐ կարգադրությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում անխտիր հրապարակվել են, «թաքցնելու» մասին պնդումը անհիմն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր