Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

09 հուլ 2020 11:34

Դժգոհություն՝Սերբիայում.Ցուցարարները պահանջում են ճիշտ տեղեկություններ տրամադրել կորոնավիրուսի զոհերի մասին

Սերբիայում կորոնավիրուսի տարածմանը հակազդելուն ուղղված նոր սահմանափակումների դեմ ցույցի դուրս եկած բազմությունը հարձակել է լրագրողների վրա, հայտնում է PTC հանրային հեռուստաալիքը։ Ցուցարարները հարձակվել են՝ պահանջելով օբյեկտիվորեն լուսաբանել ընդդիմության գործողություններն ու տեղի ունեցող իրադարձությունները։ Նովի Սադ և Նիշ քաղաքներում հարձակման հետևանքով PTC-ի տեսախցիկներ են կոտրվել, տուժել է 2 օպերատոր։ Հարձակումներ են կատարվել նաև իշխող Սերբական առաջադիմական կուսակցության գրասենյակների վրա։


Ցույցեր են անցկացվել նաև սերբական այլ քաղաքներում։ Մասնակիցները դժգոհություն են հայտել երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և դրա հակազդմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ, պահանջել ճիշտ տեղեկություններ տրամադրել կորոնավիրուսի զոհերի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր