Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

09 հուլ 2020 14:33

Տեսանյութ.Տարեք, ինչ, կարող է գիտեք աղբ ենք, որ ասում եք հավաքեք.Մենք սրա համար չենք հելել հեղափոխություն արել

Կառավարության դիմաց հավաքվել են ռեստորանների ներկայացուցիչներ, հանդիսավարներ, երաժիշտներ, երգիչներ, սպասարկող անձնակազմ։ Լրագրողների հետ զրույցում հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանն ասաց, որ իրենք ցանկանում են դիմել կառավարությանը՝ միջոցառումների անցկացման թույլտվության հնարավարության հետ կապված։


Նշենք, որ նմանատիպ ակցիա անցկացվել էր որոշ ժամանակ առաջ, ակցիայի մասնակիցները հանդիպել էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ։


«Մենք «Իմ քայլի» հետ էլ ենք հանդիպել, փոխանցել մեր միակ պահանջը՝ արտակարգ դրության  վերացման ժամկետների շուրջ  հստակցություն մտցնել, բիզնեսը  խորտակվում է։ Կազմակերպման ոլորտի բիզնեսը զրոյացված է, ռեստորանային ոլորտում նույնպես տիրում է անմխիթար վիճակ, բոլորը ֆինանսական կորուստներ են կրում»,- ասաց Ա. Բարսեղյանը։


Նա նշեց, որ խմբակցությունների հետ հանդիպումից հետո էլ որևէ հստակություն չի մտցվել։


Նրա խոսքով, իրենք ակնկալում են տնտեսական բլոկի  գործողությունների տրամադրում հանրությանը, ուզում են հասկանալ՝ կառավարության տնտեսական բլոկը բացի դիմակ կրելուց ինչ-որ գործողություններ  պլանավորվո՞ւմ է, թե՞ ոչ։


«Մենք ուզում ենք լսենք՝ կոնկրետ երբ է վերանելու արտակարգ դրությունը, որպեսզի թույլատրվեն միջոցառումները»,- ասաց նա։


Հարցին՝ արդյո՞ք  կառավարության աջակցության ծրագրերից օգտվել եք, Ա. Բարսեղյանը պատասխանեց. «Այնքան չնչին են եղել, որ դրա մասին ավելորդ է խոսել։  Շատերն օգտվել են, շատերը չեն օգտվել, շատերը փորձում են օգտվել, դեռ անհաջող»։


Ակցիայի մյուս մասնակիցներն ասացին, որ առաջին ակցիայի ժամանակ իրենց պահանջները գրավոր ներկայացրել են կառավարությանը, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Նրանք ներկայացրել են, թե ինչ ձևաչափով կարող են աշխատել՝ պահպանելով անվտանգության կանոնները։


«Կոնկրետ հինգ ամիս ժողովուրդը սոված է, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ոնց են ապրում, ինչ են անում։ Թող կոնկրետ ասեն՝ այս օրն է բացվում, մենք էլ իմանանք, թե ինչ ենք անում։ Մոլերը բաց է, ջերմաչափում են, թողում են մտնել, թող ռեստորաններում էլ ջերմաչափեն, հյուրերին թողնեն, այս մարդիկ աշխատեն»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։


Նրա խոսքով, հինգ ամսում մեկ անգամ 68 հազար դրամ են պետությունից որպես աջակցություն ստացել։


Նշում են, որ պետք է վճարեն լույսի, գազի, ջրի  համար, բանկերում վարկեր ունեն, ամեն օր հաղորդագրություններ են ստանում՝ սա մուծենք, այն մուտեծք։

«Որտեղի՞ց մուծենք»,- հարցնում են ակցիայի մասնակիցները։


Նրանք նաև նշում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հորդորներին արդեն որևէ մեկը լուրջ չի վերաբերվում։


«Նախարար Թորոսյանը կարող է վաղն էլ ասի՝ մի շնչեք, դա էլ է վնաս»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։


Երգիչ, հաղորդավար և հանդիսավար Էդիկ Կարապետյանի խոսքով, մշակույթի ոլորտը պետական մարմինների կողմից անտեսված է. «ո՞վ է մեր մշակույթի նախարարը, մշակույթն այսօր տրորել են, ոտնահարել են»։ 


«Մեր խնդրանքն է՝ մեզ ոտքի մի հանեք, հանեք աշխատանքի»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե կառավարությունն իրենց չարձագանքի, կգան ու նստեն կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց աշխատանքի տեղավորել։


Ակցիայի մասնակիցները նշում են, որ ընդհանուր այս ոլորտում 250 հազար մարդ է աշխատում,  98 տոկոսը գործազուրկ է։ 


Ոստիկանները ակցիայի մասնակիցներին պարբերաբար հիշեցնում էին, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելված է, նաև պետք է պահել սոցիալական հեռավարություն։ Այնուհետև պահանջեցին հեռանալ տարածքից։ 


«Կառավարության մոտ գտնվողներից մեկը, ով ավելի հայտնի է սերիալներից, հայտարարեց, որ իրենք ոստիկանների հետ խնդիր չունեն. «Մենք չենք հավաքվել ոստիկանի հետ խնդիր ունենալու համար: Մենք այստեղ ենք մեր հարցերի պատասխանը ստանալու համար: Ամեն ինչ մենակ բռնել տանելով չէ: Մենք սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ այսօր գան հավաքեն տանեն։Տարեք ինչ, կարող է գիտեք աղբ ենք, որ ասում եք հավաքեք»,- զայրացած ասաց Էդիկ Կարապետյանը, որին ոստիկանները բերման ենթարկեցին։ 


Այլ բերման ենթարկվածներ ևս կան։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր