Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի. Շարունակեք նույն տեմպերիվ քֆուր հավաքել          Թող փորձի Իսրայելը դիպչի իրանական հողին, վայրկյանների ընթացքում նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա       Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում    

09 հուլ 2020 14:53

Արտակարգ դրությունը՝ որպես գործիք, այլեւս չի օգնում. ստեղծելով հանձնաժողով, կպարզենք հարցեր, որոնք այնքան էլ դուր չեն գալու կառավարությանը

Այն, որ մենք արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարի հարցում առաջընթաց, խոսում է իշխանության եւ Կառավարության ձախողման մասին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը


«Ես հուսով եմ, բայց նաեւ չեմ կարծում, որ սա վերջինը կլինի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է չընդունել իր սխալները, շարունակում է քաղաքացիներին համավարակի վերաբերյալ հակասական հաղորդագրություններ տալ, եւ մենք ունենք մի ճգնաժամային իրավիճակ, որ արտակարգ դրությունը՝ որպես գործիք, մեզ այլեւս չի օգնում»:


Դիտարկմանը, թե, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քաղաքական ուժերին մեղադրում է կորոնավիրուսը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, Սամսոնյանն արձագանքեց. «Իսկ ինչու՞ է Ալեն Սիմոնյանի առողջապահության նախարարը համավարակի ընթացքում քաղաքական գրառումներ կատարում: Լավ կլինի մեզ քննադատելուց առաջ իրենց վարքագիծը վերլուծեն եւ փորձեն հասկանալ, թե որքան ճգնաժամային, խորը, վտանգավոր իրավիճակում են բոլորիս գցել»:


Ինչ վերաբերում է նրան, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ կորոնավիրուսի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողով պետք է ստեղծել այն ժամանակ, երբ համավարակը կդադարի, եւ հնարավոր կլինի ուսումնասիրել, Սամսոնյանն արձագանքեց, որ հանձնաժողովն ստեղծվելու է սեպտեմբերին: «Ասելը, թե համավարակի ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալը ճիշտ չեն համարում, ես եզրակացնում եմ, որ նախ՝ համավարակը սեպտեմբերին դեռ հաղթահարած չենք լինելու, երկրորդ՝ սա արդեն իսկ իշխանության կողմից պաշտպանողական դիրքավորում է, որ եթե մենք ստեղծենք հանձնաժողովը, կպարզենք հարցեր, որոնք այնքան էլ դուր չեն գալու կառավարությանը»,-ասաց պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր