Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

10 հուլ 2020 11:34

Կա՞ COVID-19-ով երկրորդ անգամ վարակվելու վտանգ. համի և հոտի կորուստը կարող է պահպանվել ևս մի քանի ամիս

Գիտնականների մեծամասնությունն այն կարծիքին է, որ COVID-19-ով հիվանդացած մարդիկ որոշակի իմունիտետ են ձեռք բերում հարուցիչ հանդիսացող վիրուսի դեմ: Սակայն, դեռևս հաստատված չէ, թե որքան երկար է տևում այդ պաշտպանությունը՝ մի քանի ամիս, մի ​​քանի տարի, թե ամբողջ կյանքի ընթացքում, գրում է Wall Street Journal-ը՝ հավելելով, որ իմունիտետի տևողությունը կախված է հարուցիչից:


«Այնպիսի վիրուսները, ինչպիսին է գրիպի վիրուսը, կարող են այնքան արագ մուտացիայի ենթարկվել, որ պաշտպանիչ հակամարմինները չճանաչեն դրանց կրկնակի վարակման դեպքում: Նոր կորոնավիրուսը ավելի դանդաղ է մուտացիայի ենթարկվում, քան գրիպի վիրուսը: Սա հետազոտողներին հույս է տալիս, որ բնական իմունիտետը կամ պատվաստանյութը ավելի երկարատև պաշտպանություն կապահովեն: Միևնույն ժամանակ, հետազոտողները կարծում են, որ եթե մարդը կրկին հիվանդանա, ապա երկրորդ վարակը կարող է ավելի մեղմ ընթանալ, քան առաջինը»,- ասվում է հոդվածում, որը հրապարակել է Inopressa պորտալը:


Պարբերականը մատնանշում է, որ չինացի հետազոտողների խումբը վարակել է 6 ռեզուս-մակակաների, որոնցից 4-ին ապաքինվելուց հետո կրկին վարակել է առաջին վարակից 28 օր հետո:


«Կենդանիներից ոչ մեկը նորից չի հիվանդացել, ինչը ցույց է տալիս, որ նրանց իմունային համակարգը պաշտպանել է երկրորդ անգամ վարակվելուց»,- նշվում է հոդվածում:


Միևնույն ժամանակ, մոտ 450 հարավկորեացիների կորոնավիրուսի ախտորոշման թեստը կրկին դրական արդյունք է ցույց տվել այն բանից հետո, երբ նրանց մոտ ապաքինման չափանիշներին համապատասխանություն է արձանագրվել:


«Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները ստուգել են այդ մարդկանց մեծ մասին և կենդանի վիրուսի շրջանառության որևէ ապացույց չեն հայտնաբերել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսների որոշ հատվածներ կարող են շրջանառվել օրգանիզմում նույնիսկ հիվանդության ախտանշանների անհետանալուց հետո: Սա չի նշանակում, որ մարդը դեռ հիվանդ է կամ վարակիչ է»,- ընդգծում է պարբերականը:


Wall Street Journal-ը նշում է նաև, որ որոշ մարդիկ, որոնք արդեն ապաքինվել են COVID-19-ով հիվանդանալուց հետո և թեստի բացասական պատասխան են ստացել, հայտնում են, որ համի և հոտի կորուստը կորոնավիրուսի այլ ախտանշանների անհետացումից հետո կարող է պահպանվել ևս մի քանի ամիս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր