Բունդեսթագի սիրիահայ աշխատակցին իսլամիստները փորձել են սպանել.Բեռլինի փողոցում ոչ ոք չի արձագանքել

Նշվում է, որ Գևորգ Ալմասյանը հայ քրիստոնյա է Սիրիայից և փախստական Գերմանիայում: 2018 թվականից Բունդեսթագում աշխատել է AfD-ի պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերի օգնական: Նախորդ տարի T-Online-ի գլխավոր խմբագիր Լարս Վիենանդը և սիրիացի իսլամիստ ակտիվիստ Նահլա Օսմանի կողմից Ալմասյանի մասին անձնական տեղեկություններ էին հրապարակվել, որից հետո նա ստանում էր մահվան սպառնալիքներ։
Երկու իսլամիստները փողոցում հարվածել են Ալմասյանին՝ ակնհայտ նպատակ ունենալով սպանել նրան։ Ալմասյանը կարողացել է փախնել, շուրջ 10 րոպե վազել է և օգնություն կանչել: Բեռլինի փողոցում ոչ ոք չի արձագանքել:
Այսօր Ալմասյանն իր թվիթերում գրել է, որ տեղեկացված է, որ գերմանացի լրագրողները, ովքեր իր դեմ արշավ էին սկսել 2019-ի փետրվարին՝ վտանգի ենթարկելով իր կյանքը՝ արմատական իսլամիստներին իր դեմ հանելով, այժմ պատրաստում են նոր զեկույց՝ փորձելով հերքել, որ իր դեմ հուլիսի 6-ին հարձակում է տեղի ունեցել:
Նշվում է, որ այժմ գործը Բեռլինի իրավասու մարմինների ձեռքում է։