«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

11 հուլ 2020 13:00

Տեսանյութ.ՀՔԾ-ն իր բեմադրիչներով կոծկում է Մարտի 1-ի գործը,գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել

ՀՔԾ-ն չի ուզում բացահայտել, և չի կարող բացահայտել «Մարտի 1»-ի սպանությունների հանգամանքները։ Չեն ուզում, որովհետև բացահայիելու դեպքում պետք  է անդրադառնան դրա ծնող պատճառներին և կազմակերպիչներին, և չեն կարող, որովհետև կոնկրետ մարդկանց հետ ՀՔԾ-ն գնացել է գործարքի և, ըստ էության չի, կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։


Ըստ նրա՝ ի սկզբանե եղել է նպատակ այդ ճանապարհով փորձել կոծկել սպանությունների չբացահայտելու իրական հանգամանքը։


«ՀՔԾ-ի կողմից իրականացվող որպես այդպիսին իրավական գործընթաց այսօր չկա, չկա նախաքննություն և չկա հասարակ արդարադատություն, փոխարենը կա քաղաքական պատվեր, ՀՔԾ-ն ունի իր բեմադրիչները, որոնք, ի դեպ, իրենց ցուցումները տալիս են Սասուն Խաչատրյանի աշխատասենյակում նստած, առանց խորշելու և առանց նույն ՀՔԾ շենք մտնելու իրավունքն ունենալու, ահա թե ինչ աստիճանի է հասցված գործընթացը, նշել է բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր