Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

11 հուլ 2020 16:10

Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները

Հուլիսի 10-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից ոչ հետու գտնվող լողափում, որն ավելի հայտնի է որպես «մահվան լողափ», միաժամանակ 11 մարդ է խեղդվել, գրում է The Washington Post-ը։




Ինչպես հայտնում է պարբերականը, նրանցից 10-ը խեղդվել են միաժամանակ՝ փորձելով փրկել ջրում հայտնված երեխային։ Այս պահին ափ են դուրս բերվել նրանցից 6-ի մարմինները։


Նշվում է, որ զոհերը խեղդվել են ուժեղ ալիքների պատճառով։




Ինչպես հաղորդվում է, լողափը կորոնավիրուսի պատճառով պաշտոնապես փակ է եղել և տեղանքում փրկարարական խմբեր չեն աշխատել։


Թերթը գրում է, որ անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույս ունենալով, որ ծովը ափ կհանի իրենց հարազատների մարմինները:


Լողափն իր անվանումը ստացել է ծովում մահվան հաճախակի դեպքերի պատճառով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր