Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 հուլ 2020 16:24

Մովսես գյուղում ամեն ինչ հանգիստ է,կրակոցները հնչում են միայն դիքերում,3 զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել

Հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի գործողությունների հետեւանքով թեթև վնասվածքներ է ստացել 3 զինծառայող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։


Նա նշեց, որ զինծառայողներին տեղափոխել են «Բերդ» բժշկական կենտրոն, նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։


«Հիմա ես Մովսես գյուղում եմ։ Կան դիրքային փոխհրաձգություններ, բայց գյուղում ամեն ինչ հանգիստ է։ Ամբողջ օրն էլ հանգիստ է եղել։ Բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Կրակոցները հնչում են միայն դիքերում։ Տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործվում, չեմ կարող հստակ ասել, թե որ զենքի տեսակն է օգտագործվում»։


Նշենք, որ հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել 2 ոստիկան, որոնք նույնպես  «Բերդ» բժշկական կենտրոնում են. նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։ 
***
Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է. տեղեկացնում է  ՊՆ խոսնակը։
«ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,-ընդգծել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր