Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում          22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է       35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել    

15 հուլ 2020 13:24

Բաքվում հակահայկական կարգախոսներից հետո ցույցը վերաճել է իշխանությունների դեմ բողոքի

Բաքվում հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանային լարված իրավիճակով պայմանավորված մասշտաբային ցույց է անցկացվել, որին տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ են մասնակցել: Այս մասին գրում է regionmonitor-ը։


Ցուցարարները գիշերը նաև ներխուժել են երկրի խորհրդարանի շենք, կողաշրջել են ոստիկանության մեքենա, բախվել ոստիկանների հետ: Հիմնական պահանջներն ու կոչերն են եղել «Ղարաբաղի ազատագրում, կարանտինի վերացումն ու պատերազմի սկսումը»:


Ոստիկանությունը կիրառելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և այլ միջոցներ հեռացրել է ցուցարարներին:


Բանակին աջակցություն հայտնելու նպատակով սկսված ցույցը, որի ընթացքում կիրառվել են հակահայկական կարգախոսներ, ոստիկանների գործողություններից հետո վերաճել է իշխանությունների դեմ բողոքի: Ցուցարարները նաև պահանջել են պաշտոնանկ անել Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին:


Ցուցարարները հանդես են եկել հակահայկական կարգախոսներով, ինչպես նաև «ամոթ Ադրբեջանի ոստիկանությանը» և այլ նմանատիպ կոչերով: Առավոտյան կողմ ցույցն արդեն ցրվել է ամբողջությամբ, կան բազմաթիվ ձերբակալվածներ, սակայն դրանց մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր