Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

15 հուլ 2020 16:03

«Մահացած» տղամարդու դուստրը կասկածելով բժիշկների խոսքերին` գաղտնի սողոսկել է դիահերձարան .Ընտանիքին իրենց հարազատի դին ցույց չեն տվել` պատճառաբանելով կորոնավիրուսը

Կոլումբիայի Սինսելեխո քաղաքում ողջ պացիենտին մահացած են ճանաչել, ուղարկել դիահերձարան և հրաժարվել բաց թողել, երբ վերջինը գիտակցության է եկել, գրում  է Daily Mirror պարբերականը։
67-ամյա Խուան Խոսե Մունոսա Ռոբերոյին հիվանդանոց են տեղափոխել արյան բարձր ճնշում ունենալու գանգատով։ Մի քանի ժամ անց հարազատներին հայտնել են, որ տղամարդը մահացել է։


Միևնույն ժամանակ ընտանիքին իրենց հարազատի դին ցույց չեն տվել` պարզաբանելով դա կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակով։


«Մահացած» տղամարդու դուստրը կասկածելով բժիշկների խոսքերին` գաղտնի սողոսկել է դիահերձարան։


Կինը զարմացել է, երբ տեսել է, որ հայրը ողջ է և գիտակցության է եկել։
Անկախ դրանից, բժիշկները շարունակել են համոզել կնոջը, որ հայրը մահացել է, իսկ կենդանության նշանները, որը կինը մատնանշում է, նորմալ ֆիզիոլոգիական ռեակցիա է, որը դիտվում է մահից հետո։


Կնոջը հաջողվել է պնդել, որ հորը հիվանդանոց տեղափոխեն։


Այժմ տղամարդը բուժում է անցնում։ Դիահերձարանում անցկացրած ժամանակի պատճառով նրա մոտ իշեմիա է զարգացել։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր