Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մաhը          Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով ․ «Հրապարակ»       Երիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ, բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»    

16 հուլ 2020 22:12

Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: 

Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են  ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները  պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները: 

Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին:
Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր