Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ       Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին    

17 հուլ 2020 15:35

Տեսանյութ.Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիները գրոհել են ՀՀ դեսպանատան վրա․ հայ համայնքը դիմակայում է

Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող՝ Մեծ  Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։


Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։


Իրավիճակը սրվել է այն բանից հետո, որ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկում է եղել՝ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիա սանձազերծելու մասին։

Ադրբեջանցի ցուցարարերը հավաքվել են ՀՀ դեսպանատան առջև։
Տեսանյութը տրամադրել է Լոնդոնի ՀՅԴ երիտասարդական միությունը․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր