«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

18 հուլ 2020 15:15

Իմացեք՝ հաղթողներ չեն լինի.Պատրաստ եմ ծնկի իջնել ու աղաչել Հայաստանին ու Ադրբեջանին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերին ծավալվող իրադարձություններին՝ նշելով, որ չեչեն ժողովուրդը, ինչպես ոչ ոք, լավ գիտի խաղաղության գինը, գիտի նաև ցավը, որը բերում է պատերազմը. «Մենք մեր անձնական փորձից գիտենք, որ պետք է կանխել պատերազմը, անել ամեն ինչ խաղաղ որոշման համար»:


«Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար եղբայրական պետություններ են: Այն ողբերգական իրադարձությունները, որոնք այնտեղ ծավալվում են, վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավալի են Կովկասի, ԱՊՀ երկրների համար»,-գրել է նա:


«Ես Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներին, բոլոր դաշնակից պետություններին կոչ եմ անում ձեռնարկել միջոցներ այս հակամարտությունը կանխելու համար: Կոչ եմ անում, որ իրենց խոսքն ասեն նաև հոգևորականները: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի կողմերը ձեռք մեկնեն ու խաղաղության հասնեն: Աստված չանի, եթե հանկարած մասշտաբային պատերազմ սկսվի, այն ողբերգական հետևանքներ է ունենալու ոչ միայն Կովկասի համար»,-հավելել է նա:


«Մենք հիշում ենք Ղարաբաղի իրադարձությունները, թե որքան մարդկային զոհեր բերեց այդ պատերազմը: Այսօր ևս զոհեր կան, իրավիճակը լարվում է:


 
Ես միշտ կոչ եմ անում համապատասխան ուշադրություն դարձնել իրավապահ մարմինների ու զինվորականների պատրաստվածությանը: Դա անհրաժեշտություն է ժողովրդի պաշտպանության ու պետության տարածքային ամբողջականության համար: Սակայն դա չի նշանակում, որ այն պետք է օգտագործել բոլոր վեճերի լուծման համար: Լավագույն պատերազմն այն է, որի ընթացքում որևէ զինվոր չի մահանում, չի արձակվում որևէ կրակոց»,-գրել է Կադիրովը:


Չեչնիայի ղեկավարի խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրողները պետք է իմանան՝ եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն, կարող է մեծ պատերազմ սկսել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նոր սադրանքներ կսկսվեն, կլինեն մեծ թվով զոհեր, վիրավորներ, փախստականներ, որբեր… Սակայն հաղթողներ չեն լինի:


«Ես ևս մեկ անգամ Հայաստանի, Ադրբեջանի, ՝եկավարներին կոչ եմ անում անհապաղ լուծել հարցը: Ես իմ կողմից պատրաստ եմ ծնկի իջնել ու աղաչել ցանկացածին: Այո, ես պատրաստ եմ վերցնել զենք ու պայքարել արդարության համար, խաղաղության համար: Սակայն լավ կլինի, եթե մենք նստենք բանակցային սեղանի շուրջ և թույլ չտանք մասշտաբային ողբերգություն»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր