Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

18 հուլ 2020 16:34

Հույս ունեմ, որ իրավիճակը շատ շուտով կկայունանա.եթե ինչ-որ մեկը շահագրգռված էլ է ապակայունացման մեջ, ապա դա ՌԴ-ն է. Վրաստանի ԱԳ փոխնախարար

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված դիմակայությունն ինչպես կազդի Վրաստանի վրա եւ որն է նրա դերը հարեւան պետությունների միջեւ հակամարտության կարգավորման մեջ, այս մասին խոսել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, հայտնում է «Գրուզիա-Online»-ը: 


«Տարածաշրջանում ցանկացած ապակայունացում արժանի է Վրաստանի ուշադրությանը եւ միանշանակորեն մեր շահերի շրջանակում չէ: Կարեւոր է, որ հնարավորինս արագ տեղի ունենա ապաէսկալացիան: Հարցի կարգավորման համատեքստում Վրաստանը բարձր մակարդակով շփումներ ունի երկու երկրների հետ, եւ ես հույս ունեմ, որ իրավիճակը շատ շուտով կկայունանա:

Ինչ վերաբերում է այս հակամարտության մեջ երրորդ ուժի շահերին, հարցը բավականին սենսիտիվ է, եթե ինչ-որ մեկը շահագրգռված էլ է ապակայունացման մեջ, ապա դա Ռուսաստանի Դաշնությունն է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից»,- հայտարարել է Լաշա Դարսալիան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր