«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 հուլ 2020 14:35

Տեսանյութ.Բազմամարդ ակցիա Ախալքալաքում՝ խաղաղության պահանջով և ի զորակցություն ՀՀ-ի

Ասօր շուրջ երեք հազար ջավախահայեր հավաքվել են Ախալքալաքի ֆուտբոլային մարզադաշտում: Հայոց եռագույններ և Վրաստանի պետական դրոշներ ծածանելով՝ ակցիայի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետությանը, հայոց ազգային բանակին՝ միաժամանակ դատապարտելով ռազմական բախումները, որոնք տեղի են ունենում 2020 թ. հուլիսի 12-ից ՀՀ հյուսիս-արևելյան սահմանային հատվածում (Տավուշի մարզ) վերակտիվացած ադրբեջանական սադրանքների պատճառով: 


Հավաքի մասնակիցներն Ախալքալաքի մարզադաշտից Yerkir.am-ին փոխանցեցին, որ իրենց խաղաղ ակցիայով դատապարտում են պատերազմը, ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի՝ ՀՀ-ի և Արցախի վրա պարբերաբար իրականցվող ոտնձգությունների բերումով: Մասնակիցներից մեկն էլ դատապարտեց ադրբեջանական փորձերը, որոնք միտված են սադրանքներ իրականացնել նաև Վրաստանում և Վրաստանին ևս ներքաշել հակահայկական արկածախնդրությունների մեջ: Ըստ նրա՝ Հայաստանը և Վրաստանը պետք է միասին բարգավաճեն, և իրենց խաղաղ ակցիան իր մեջ պարունակում է նաև այս ուղերձը: «Ջավախահայությունն ուշի ուշով հետևում է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, և մենք այսօր մեր վրդովմունքն ենք հայտնում այն առիթով, որ սահմաններին պարբերաբար տեղի են ունենում ռազմական բախումներ, զոհվում են մեր հայրենակից երիտասարդ զինվորներն ու սպաները», - նշեց խաղաղ ակցիայի մասնակիցը:  


Փաստենք, որ ակցիան իր բազմամարդությամբ աննախադեպ է, և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Վրաստանի իշխանությունների իրականացրած խիստ միջոցառումների պայմաններում այն առաջին բազմամարդ միջոցառումն է: 





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր