«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 հուլ 2020 16:24

«Մարտի 1»-ի տուժողը դատարանում չի տեսնում իրական մեղավորներին և պահանջում է փոխհատուցում

Մարտի 1»-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանն այսօր դատարանին միջնորդություն ներկայացրեց դատախազներին բացարկ հայտնելու վերաբերյալ: Նա հայտարարեց, որ նրանքը չեն կարող մասնակցել քրեական գործի քննությանը և պետք է հեռացվեն վարույթից:


Ասլանյանը նշեց, որ Սերգեյ Եղիազարյանը, թեև հարցաքննվել է քրգործի ընթացքում, բայց այսօր գործի նյութերում բացակայում են նրա ցուցմունքների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և այլն: Եղիազարյանը զրկված է եղել գործի նյութերին և փաստաթղթերին ծանոթանալու իրավունքից:
Նույն պատճառով տուժողը զրկվել է վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու իրավունքից ու նույնիսկ չի ստացել ՀՀ կառավարության՝ մարտի 1-ի իրադարձությւնների տուժողներին հատկացրած փոխհատուցումը:


«Գտնում ենք, որ սույն քրեական գործով ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքները ոչ մի առնչություն չունեն 2008թ-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև՝ Սերգեյ Եղիազարյանին պատճառված ֆիզիկական ու նյութական վնասի հետ»,- ասաց Ասլանյանը:


Նրա խոսքով` դատախազությունը ևս տեղյակ է եղել, որ Եղիազարյանի իրավունքները քրեական գործի նախաքննության ընթացքում խախտվում են, բայց անտեսել է ու թույլ է տվել, որ կանխակալ քննություն իրականացվի:


Մյուս տուժողների ներկայացուցիչները չմիացան Ասլանյանի միջնորդությանը, իսկ գործով տուժող Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դատարանում նախ հայտարարեց` նախորդ իշխանությունները փոխհատուցել են բոլոր գույքային վնասները՝ թալանված ու ավերված խանութների, ինչպես նաև այրված ավտոմեքենաների տերերին, որոնց թվում նաև Սերգեյ Եղիազարյանին: Այդուհանդերձ, Քլոյանը հայտնեց, որ Եղիազարյանին որպես տուժող չի ընդունում:


«Մեր պայքարի 12 տարիների ընթացքում ես այդպիսի տուժող չեմ տեսել: Ինչո՞ւ նա մեր կողքին չի կանգնել 12 տարի: Որտե՞ղ էիր այս 12 տարին»,- ասաց Քլոյանը՝ միանալով միջնորդությունը մերժելու դիրքորոշմանը: Պաշտպանական կողմը ևս միացավ մեղադրող կողմին բացարկ հայտնելու միջնորդությանը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Էդուարդ Ասլանյանի միջնորդությունն այս կերպ մեկնաբանեց. «Կախված նրանից, թե  տվյալ տուժողն ինչ դիրքորոշում ունի մարտի 1-2-ի իրադարձությունների մեղավորների նկատմամբ, մի դեպքում ստանում է պետությունից գումար, մյուս դեպքում՝ չի ստանում: Եվ այս մոտեցումն իրականացվում է փաստորեն դատախազների միջոցով»:


Ալումյանը կարծիք հայտնեց, որ տուժող Եղիազարյանն ի սկզբանե այն տեսակետին է եղել, որ «Մարտի 1»-ի իրական մեղավորներն այժմ դատարանում չեն, դրա համար էլ փոխհատուցում չի ստացել:


«Այն տուժողները, որ գալիս են, ասում են՝ պարոն Քոչարյանը և մյուսները մեղավոր են, փաստորեն փոխհատուցում ստանում են: Այն տուժողները, որ ուրիշ կարծիքի են հայտնում չեն ստանում»,- ասաց Ալումյանը:
Տուժողների նկատմամբ տարբերակված մոտեցման տեսակետը կիսեցին նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները:


Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության մասին որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր, 17:50-ին:


















l




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր