Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

23 հուլ 2020 12:54

Տեսանյութ.Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել. հայկական կողմի դիրքորոշումը՝ հուլիսյան դեպքերից հետո

Որեւէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք  դուրս ենք գալիս հաղթանակած եւ վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի եւ հասարակության տոկունության վրա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մասնավորաես, նշեց. «Բայց մեզ անհրաժեշտ է կատարել նաեւ որոշակի հետեւություևններ: մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Չենք կարող անտեսել փաստը, որ 2016-ի ապրիլից հետո երկրորդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից ու հռետորաբանությունից: Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերը կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարի վրա: Բայցեւայնպես մենք մեր դիրքորոշումը հուլիսյան մարտերից հետո ամրապնդել ենք եւ նրանք արտահայտվում են հետեւյալում.



1.            Հայաստանի եւ Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարեւորում եմ Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը եւ այդ համագործակցությանը առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակությունը հաղորդելը:
2.            Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ,
3.            Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից եւ վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ,
4.            Բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են եւ դրանց նպատակը ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկվում են բանակցային ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից եւ պատրաստ է փոխզիջման: Առանց որեւէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության չեն կարող զիջվել որեւէ պարագայում:
5.            Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի, սահմանամերձ բնկավայրերի քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները: Ադրբեջանին զենք մտակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ զինված ուժերի եւ խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիներ՝ իրենց մասնագետներով հանդերձ: Արդեն 3-րդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում ՀՀ սահմանամերձ բնակավայրերին ու Արցախում ապրող մարդկանց, խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական տեղաշարժի եւ այլ իրավունքներ: Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:
6.            Հրադադարի պահպանման մոնիտորինգը, որը գոյություն ուներ մինչեւ համավարակը, փաստացի, խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը լինի մշտական, ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիտորինգային գործունեությունը կրող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն եւ կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում թե պետական սահմանին, թե շփման գծում: Զինվորականների միջեւ տեղում ուղի կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու եւ պարզաբանելու ուղղությամբ:
7.            Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճռականորեն մերժել եւ մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր