Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

23 հուլ 2020 13:55

Հանրապետական հիվանդանոցը սպանդարան է․ գնացե՛ք, տեսե՛ք․ ազատամարտիկ

Այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում «Արմենիա» հանրապետական հիվանդանոցում վիրահատված ազատամարտիկը։ Նա պատմեց, որ վիրահատությունից հետո բարդություններ են առաջացել։ «Ոչ մի ձևի մարդկային ատնաշենի։ Բժիշկ Էդիկը էսօր պերեվասկա ա անում մի անգամ, թողնում ա, հաջորդ օրը գալիս, նայում ա՝ երեք անգամ ա անում»,- ասաց ազատամարտիկը։ Վերջինի խոսքերով՝ մի օր վիրակապ են անում, մի օր չեն անում։ Նա նշեց, որ երբ օրը երեք անգամ են վիրակապը փոխում, իրեն լավ է զգում։ «Հանրապետական հիվանդանոցը սպանդանոց ա, գնացե՛ք, տեսե՛ք․․․»,- ասաց տղամարդը՝ խնդրելով, որ մյուս հիվանդներին էլ ուշադիր լինեն։


Կառավարության ներկայացուցիչը խոստացավ, որ ազատամարտիկը բուժումը կշարունակի մեկ ուրիշ բժշկի մոտ, ինքն էլ անձամբ կհետևի, որ ուշադիր լինեն։



«Կվից հանում ես, քցում կվանոցը: Ես դրանց սաղին գիտեմ»,-ասաց քաղաքացին՝ խոսելով Հանրապետական հիվանդանոցի մոտ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր