Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

24 հուլ 2020 11:15

Տեսանյութ.Մոսկվայում մի քանի հոգով ծեծի ենթարկել հայի.Հայերը փողոցներում վերահսկողություն են իրականացնում, ոչ մի առնետ բնից դուրս չի գալու

Ռուսաստանի հայերի միության անդամ Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ դանակահարել են իր ծանոթներից մեկին, սակայն պետք չէ խառնաշփոթ ստեղծել: Կարևոր է, որ չստուգված ինֆորմացիա չտարածվի: Համապատասխան մարդիկ զբաղվում են հարցով:
Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են ՕՄՕՆ-ի աշխատակիցները ձերբակալում ադրբեջանցիներին: Տոնոյանի խոսքով, ՕՄՕՆ-ը եւ «Ռոսգվարդիան» ամբողջությամբ շրջափակել են Մոսկվայի Մարյինոյի, Բրատիսլավսկայայի եւ Լյուբլինոյի շրջանները: «Բոլոր ավտոմեքենաները ստուգում են, արդեն կան ձերբակալվածներ»,-նշել է նա:


Ավելի ուշ Տոնոյանը գրել է, որ Մարինոյի շրջանը օղակի մեջ է վերցված ռուսական հատուկջոկատայինների կողմից: Նա նաև տեսանյութ է  հրևապարակել:
Инфотека24.ru կայքը հայտնում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ադրբեջանցիները Մոսկվայում բանդաներ են ձևավորում տեղի հայերի վրա հարձակումներ կատարելու նպատակով:

Տոնոյանը նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են հայերը Մոսկվայի փողոցներում վերահսկողություն իրականացնում, որպեսզի ադրբեջանցիները չհարձակվեն հայերի վրա. «Ոչ մի առնետ բնից դուրս չի գալու, ինչպես սովորաբար»,-գրել է նա:


«Ուր են այդ «սաֆարովները»,ովքեր խմբով ծեծի են ենթարկում տարեց մարդկանց»,-ավելի ուշ գրել է նա՝ հրապարակելով նաև տեսանյութ:
Ավելի վաղ տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես են Ռուսաստանում ադրբեջանցիները խմբերով հարձակվում հայերի վրա ու ծեծի ենթարկում: Տուժողներցի մեկն էլ տարեց մարդ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր