Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է       Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»    

25 հուլ 2020 10:17

Տեսանյութ.Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան

Նախօրեին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է հայերի հետ, քննարկել այն դեպքերը, որոնք այս օրերին տեղի են ունենում ՌԴ-ում հայերի ու ադրբեջանիցների միջև: 


Դեսպանի խոսքով, հայերը պետք է լինեն կազմակերպված, իրենց խնդիրը չէ պատասխանել այն քայլերին, որոնք արվում են:


«Այդ քայլերը  շատ լավ կազմակերպված, աշխարհաքաղաքական նկատառումներ ունեցող քայլեր են, օրինակ, վառում են խանութ, որպեսզի դուք գնաք ու պատասխանեք: Բնականաբար, այդ արարքը հանցագործություն է, Ռուսաստանի իշխանության բոլոր ճյուղերը, Մոսկվայի կառավարությունը տեղյակ են:


Կազմակերպված ագրեսիա է, կարելի է ասել տնտեսական ագրեսիա, կազմակերպված պրովակացիա: Իմաստը հայկական ապրանքների արգելափակումը չէր: Մենք շատ լավ հասկանում ենք, որ իմաստը  խարխլելն է ազգամիջյան հնարավոր բալանսը Ռուսաստանում, հայությանը հնարավորինս հունից հանելը և կոնֆլիկտ ստեղծելը»,- ասաց Վ.Տողանյանը:


Նա նշեց, որ ոստիկանությունը կփորձի պարզել՝ ինչպես է սկսվել ամեն ինչ, բայց փաստը կա՝ 
մեքենաներ են վառել, մարդկանց են ծեծել, դանակահարված մարդիկ կան, պաշտոնապես չորս հոգի է դիմել հիվանդանոց, բայց գիտեն, որ շատ են տուժածները:


«Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան, որովետև 150 միլիոնանոց երկրի մասին է խոսքը, որտեղ ապրում են 2-3 միլիոն հայեր, նաև ադրբեջանցիներ, կան սադրիչներ, պատվիրատուներ»,- ասաց դեսպանը:


Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում, որն իր էջում հրապարակել է մոսկվաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր