Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

28 հուլ 2020 13:15

Ինձ անհանգստացնում է՝ լարվածությունը կարող է էլ ավելի աճել, նկատում եմ տրամադրություն, որ խնդրի միակ լուծումը պատերազմով է

Միշտ էլ եղել է քննադատություն Մինսկի խմբի առկա ձեւաչափի վերաբերյալ: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է Մինսկի խմբի համանախագահների անելիքը այս իրավիճակում:


«Ես շատ ուրախացա, երբ տեսա դրական հայտարարություն ՌԴ ԱԳ փոխնախարարի կողմից, որը խաղաղ կարգավորման եւ բանակցությունների վերսկսման կոչ էր անում: Դա ամրապնդեց այն ուղերձը, որ Մինսկի խմբի երկրները պետք է շատ ակտիվ լինեն եւ ներգրավված: Համանախագահները այս հարցում պետք է լինեն առաջատարի դերում:

Խնդիրը ձեւաչափը չէ, մենք կարող ենք այն փոխել, ներգրավել նոր բանակցողների: Խնդիրն այն է, որ այս հակամարտությանը վերջ տալու համար պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների եւ ժողովուրդների քաղաքական կամքը լինի, ինչը մինչ այժմ չենք տեսնում: Ինձ անհանգստացնում է, որ մերձենալու փոխարեն երկու երկրներում էլ տրամադրությունները ավելի կոշտ են դառնում: Նկատում եմ տրամադրություն, որ խնդրի միակ լուծումը պատերազմով է, եւ դա շատ ցավալի է, որովհետեւ դա միակ միջոցը չէ: Առկա է դիրքորոշման կարծրացում:


Երբ ես դեռ նախագահ ի, մենք դեռ խոսում էինք Մադրիդյան սկզբունքների եւ կարգավորման այն սկզբունքների մասին, որոնք ապագա համաձայնության հիմքում պետք է լինեին:


Եթե պետք է նոր ձեւաչափ եւ պետք է նոր բանակցողներ ներգրավել, ապա եկեք անենք դա, բայց իմ իմ մտավախությունն այն է, որ չկա քաղաքական կամք պարզապես: Դա վերաբերում է թե նախագահի, թե վարչապետին: Հակամարտության սրացումը շատ վտանգավոր է եւ երկու երկրներն էլ կարող են չափազանց բարձր գին վճարել դրա համար: Ինձ անհանգստացնում է նաեւ այն, որ  լարվածությունը կարող է էլ ավելի աճել» Եվ սա դեռ տեղայնացված բախում էր»,-ընդգծեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր