ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

21 հուլ 2020 17:00

Ստատուս քվոյի պահպանումն այս ձևով վտանգավոր է.Նպատակը պետք է լինի օկուպացիայի փաստը վերացնելը.Ալիևի օգնական

«Ադրբեջանական կողմը հավատարիմ է հակամարտության կարգավորմանը Մինսկի գործընթացի շրջանակներում»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։


Հաջիևի խոսքերով, ձևաչափի փոփոխություն ներկայումս օրակարգում չկա։


«Տեղի ունեցած բանակցությունները չեն ծառայել Մինսկի խմբի մանդատին: Համանախագահող երկրները նույնպես պետք է հետևություն անեն դրանից: Ստատուս քվոյի պահպանումն այս ձևով վտանգավոր է և անհրաժեշտ է փոխել: Նպատակը պետք է լինի օկուպացիայի փաստը վերացնելը: Մենք պարտավոր ենք փոխել աշխատանքային մեթոդաբանությունը, այլ ոչ թե ձևաչափը»,- ասել է Հաջիևը։


Հաջիևը նշել է, թե պետք է անցկացնի Մինսկի խմբի ընդլայնված կազմով հանդիպում:


«Ասել, թե «թող Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության գան, և Մինսկի խումբը կաջակցի դրան», չի համապատասխանում համանախագահների առաքելությանը: Մանդատը նաև պահանջում է, որ օկուպացիայի գործոնը վերացվի: Սրա հիման վրա Ադրբեջանը հանդիսանում է առարկայական բանակցությունների կողմնակից»,- ասել է Հաջիևը։


Նշենք, որ Մինսկի խմբի ընդլայնված կազմը ներառում է 11 երկիր՝  Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանի նպատակն է Թուրքիային ներառել պրոցեսում։


Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությանն հայտարարությանն ի պատասխան, որով  այն անվերապահ աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին՝ արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը,  ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ:


«Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը»,- նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր