Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

28 հուլ 2020 13:55

Թուրքական ԶԼՄ-ներ․ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին»

Ադրբեջանը և Թուրքիան ցամաքային զորքերի և օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն համատեղ։


Զորավարժություններին կներգրավվեն երկու երկրների զինանձնակազմը, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ականանետեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և ՀՕՊ։


Ըստ պլանի՝ զորավարժությունները ցամաքային զորքերի ներգրավմամբ օգոստոսի 1-5-ը կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում՝ ռազմական ավիացիայի ներգրավմամբ։


Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, գրել են, որ այն կապված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան մարտերի հետ և հավելել, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող նշյալ զորավարժությունների նպատակն է  ահաբեկել Հայաստանին։ 


Աղբյուր`    hurriyet.com.tr


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր