Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

30 հուլ 2020 13:44

Թե ինչու է ԱՄՆ հասարակության մի զգալի հատված թերահավատորեն մոտենում պատվաստվելուն, դա կարևոր խնդիր է. Ֆաուչի

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող Moderna ընկերությունը հայտարարել է, որ անցել են փորձարկման երրորդ փուլին: Գործընթացն իրականացվում է ԱՄՆ իշխանությունների կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում:


ԱՄՆ ինֆեկցիոն հիվանդությունների առաջատար մասնագետ, բժիշկ Էնթոնի Ֆաուչիի փոխանցմամբ՝ վերջին՝ երրորդ փուլի փորձարկումները կավարտվեն այս ամռան վերջին: Իսկ առաջին 30,000 մասնակիցների մոտ արդյուքները պարզ կլինեն մինչև նոյեմբեր կամ նույնիսկ ավելի շուտ:


Երրորդ փուլի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ԱՄՆ առաջատար մասնագետը, պատասխանելով փորձարկման մասնակիցներից մեկի հարցին, թե ինչ երաշխիքներ կան գործընթացի թափանցիկության վերաբերյալ, ասաց՝ բոլոր մասնակիցներին նախքան պատվաստվելը մանրամասն տեղեկացնում են ողջ գործընթացի, ինչպես նաև հնարավոր հակազդեցությունների մասին:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


Այդուհանդերձ դոկտոր Ֆաուչին մտահոգութություն հայտնեց, թե ինչու է ԱՄՆ հասարակության մի զգալի հատված թերահավատորեն մոտենում պատվաստվելուն. «Դա կարևոր խնդիր է: Բոլորը գիտեն, որ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր դեմ են պատվաստվելուն: Միգուցե մենք փորձենք գտնել այն մարդկանց, ում հասարակությունն իսկապես վստահում է, և նրանց միջոցով բացատրենք անհատներին, թե ինչու է դա կարևոր ոչ միայն իրենց, այլ նաև հասարակության առողջության համար: Մենք առավելագունս թափանցիկ ենք լինելու մարդկանց հուզող բոլոր հարցերին պատասխանելու հարցում և փորձելու ենք բացատրել, թե ինչպես կարելի է պատվաստվելու միջոցով պաշտպանված լինել: Քանի որ որքան շատ մարդ պաշտպանված լինի վիրուսից, հասարակության համար այնքան ավելի շատ այն հաղթահարելի կլինի»:


Քննարկմանը ներկա փորձարկման 61-ամյա կամավոր կնոջ խոսքով՝ թեև հարազատները չեն ողջունել իր այդ որոշումը, ինքն ամեն դեպքում որոշել է մասնակցել պատմական իրողությանը. «Երբ ես ասացի իմ հարազատներին և ընկերներին, որ պատրաստվում են մասնակցել փորձարկմանը, նրանք սկսեցին անհանգստանալ իմ առողջության համար: Բայց ես դրա համար մի քանի պատճառ ունեմ, ոնոցից մեկը մարդկանց օգնելն է: Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես է ազդում կորոնավիրուսը յուրաքանչյուրիս վրա»:


Դաշնային կառավարությունն աջակցում է Մոդեռնայի պատվաստանյութի նախագծին՝ հատկացնելով գրեթե մեկ միլիարդ դոլար և այն համարելով առաջիններից մեկը, որն արդեն իրականացնում է լայնածավալ փորձարկումներ մարդկանց վրա:


Աշխարհում այս պահին մոտ 150 պատվաստանյութեր փորձարկման տարբեր փուլերում են, իսկ Մոդերնան և բրիտանական Astra Zeneca-ն առաջատարների շարքում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր