Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

04 օգոս 2020 10:17

Խաբարովսկում հակապուտինյան հավաքների ժամանակ հայի ելույթը հակահայկական սադրանք էր.հեղափոխության արտահանում ՌԴ տարածք

Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ռուսական Խաբարովսկում տեղի ունեցող հակապուտինյան հավաքների ընթացքում ազգությամբ հայի ելույթին, որը, ըստ նրա, նման էր «քայլարածների» ելույթի տեխնոլոգիաներին։


Գրառումը ներկայացնում ենք ստորև․


«Խաբարովսկում տեղի ունեցող հակապուտինական հավաքների ժամանակ ազգությամբ հայի ելույթը հակահայկական սադրանք էր։ Այն ուղղված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։


Ներդրված էր խաբարովսկյան հայ «քայլարածը» Երևանի՞ց, թե՞ ոչ, հայտնի չէ։ Բայց փոխարենը հայտնի է, որ «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերն իրենց հայաստանյան գործընկերներից ակնկալում են հեղափոխության արտահանում ԵԱՏՄ տարածք ու հատկապես Ռուսաստան։


Խաբարովսկում հայկական ազգանունով մարդու հեղափոխական ելույթը, ելույթի կառուցվածքը շատ նման էր քայլարածների կիրառած տեխնոլոգիաներին՝ հուզական ֆոն, պողոսական լսարանի վրա ազդելու ձևակերպումներ, ատելության խոսք, մեծ սուտ (հայ սադրիչը պնդում էր, որ իր տղան աշխարհի չեմպիոն է. նա այդպիսով փորձում էր համակրանք առաջացնել լսարանի մոտ ճիշտ այնպես, ինչպես քայլարածներն էին Աբաջյանի կեղծ պապիկի միջոցով ամբոխից էմոցիա փախցնում) և մերժման կոչ (տվյալ դեպքում մերժվում է Պուտինը)։


Ռուսաստանում հակապուտինական հեղափոխության և քաոսի հարցում շահագրգռված են տարբեր շրջանակներ, այդ թվում ու առաջին հերթին՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Վերջիններիս տարածաշրջանային գրկախառնությանը խոչընդոտում են երկու գործոն՝ հայկական պետությունն՝ իր բանակով, ու Ռուսաստանն՝ իր ռազմաբազայի ներկայությամբ։ Հիմա այդ գործոնները նույն շրջանակները փորձում են թուլացնել կամ վերացնել։ Այնպես որ ...


Ի դեպ, յուրօրինակ հակահայկական ու հակառուսական սադրանք էին նաև 2018–ի «թավշյա» օրերին ռուս բլոգեր ներկայացող Ալեքսեյ Ռոմանովի հաղորդումները, ուղիղ միացումները հեղափոխության օգտին։


Իր հաղորդումներում հեղափոխության լուսաբանողն այն միտքն էր անընդհատ հրամցնում, որ պետք է Ռուսաստանում էլ անել այնպես, ինչպես Հայաստանում։ Սույն անհայտ ծագման բլոգերը հետիշխանափոխական փուլում ողջունում էր Հայաստանում քաղաքական հետապնդումները և հույս հայտնում, որ նման բան մի օր էլ Ռուսաստանում կլինի։


Ռոմանովն այս օրերին Խաբարովսկում է հայտնվել՝ «դուխով» գրությամբ վերնաշապիկով։ Սա արդեն դավադրության տեսություն չէ։ Սա, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, բժշկական փաստ է։


Ասել ու կրկնում եմ՝ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև «դասակարգային» տարբերություն կա։ Այդ տարբերությունը խանգարում է հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններին։ Հետևաբար՝ այդ տարբերության հարցը պետք է լուծել Երևանում քաղաքական փոփոխությունների միջոցով։


Որքան երկար շարունակվի ՀՀ և ՌԴ իշխանությունների «դասակարգային» հակասությունը, այնքան դա ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին։ Այնպես որ մենք դատապարտված ենք փոփոխության ու հաղթանակի»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր